ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ:
Հունվարի 27-ին մաեստրոն տոնում էր իր 80 ամյակը:
«Չէի ուզում մանրամասնել՝ բայց այս տեսանյութը ստիպեց: Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի:
Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ շատ չջղայնացավ»,-գրել է Փաշինյանը: