Եթե հանկարծ մենք սկսենք իրական, թե մտացածին առիթներով նախկին բոլոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` կարծում եմ, որ մեր պետականությունը լուրջ, եթե ոչ մահացու հարվածներ կստանա: Այս մասին հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքերով, այն ինչ-որ տեղի է ունենում այսօր շատ մեծ հարված է և՛ մեր պետականությանը, և՛ հասարակությանը. «Մենք շատ վատ բան ենք ցուցադրում նոր սերնդին, երբ մենք փորձում ենք քաղաքական պատճառներով կամ անձնական վրեժխնդրությունից ելնելով պատժի ենթարկել, մեր երկու պետությունների նախկին ղեկավարին: Ես հուսով եմ, որ հաջորդ ղեկավարները հենց Քոչարյանի օրինակին կհետևեն եւ անկախ նրանից, թե նախկին ղեկավարը ինչքանով է ինչում մեղավոր՝ կհասկական, որ կա որոշակի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի»,-նշել է նա: