Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանցիների մեծ մասը դեմ են Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելուն

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 77 տոկոսը, դեմ են, որ Կուրիլյան կղզիները փոխանցվեն Ճապոնիային: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակել է ՌԻԱ Նովոստին:

Հարցման արդյունքում պարզվել է, որ Կորիլյան կղզիների մասով ճապոնական պահանջի մասին տեղյակ է ռուսաստանցիների 79 տոկոս: Քաղաքացիների 29 տոկոսը պատասխանել է, որ հարցն արդեն լուծված է, կղզիները պատկանում են Ռուսաստանին, իսկ 10 տոկոսը կարծում են, որ ռուսական կողմին պատկանող տարածքները վիճելի են: 14 տոկոսը կարծում են, որ կղզիները պետք է փոխանցել Տոկիային, 7 տոկոսը դա բացատրել են խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությամբ:

Հունվարի 27-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե ճապոնական կողմի հետ բանակցությունները բարդացնում է այն փաստը, որ Տոկիոն աջակցում է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին

 

Նույն շարքից