Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը խոսել է այն մասին, թե ինչ տպավորություններ ունի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
«Նա Կանադա վերադարձավ Հայաստանին սիրահարված: Այցից հետո նախարարների խմբի հետ հանդիպման ժամանակ նա 15 րոպե խոսում էր Հայաստանի մասին, թե ինչ հիանալի այցելություն է եղել, ինչպիսի հանդիպումներ են կայացել Հայաստանի նոր կառվարության հետ»,-պատմել է Ֆրիլանդը:
Կանադայի ԱԳ նախարարը նշել է, որ նման զգացողություններ 1990-ականներին ունեցել է նաև ինքը, երբ թղթակցի կարգավիճակով այցելել է Հայաստան՝ հավելելով, որ հպարտանում է Կանադայում հայկական համայնքով, որը գործունեություն է ծավալում բոլոր ոլորտներում: