Հայաստան 

«Արթուր Բաղդասարյանի քայլը կանխատեսելի էր». Լարիսա Ալավերդյան

analitik.am

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական տալու այսօրվա քայլը կանխատեսելի էր:


www.analitik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:


«Անշուշտ, սա կանխատեսելի որոշում էր: Նա կամ պետք է հրաժարվեր ՕԵԿ նախագահի պաշտոնից կամ ԱԱԽ քարտուղարի: Եթե ՕԵԿ-ը որոշել է դուրս գալիս իշխող կոալիցիայից և կոալիցիոն կառավարության մաս չկազմել, ապա Ա. Բաղդասարյանի այս քայլը սպասված էր»,- նշեց Լ. Ալավերդյանը: Նա Ա. Բաղդասարյանի այս քայլը գնահատում է որպես ճիշտ քայլ:


Հիշեցնենք, որ քիչ առաջ կայացած ասուլիսին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ «Մենք ուզում ենք ազատություն, մարդը դրա կարիքը զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը, մենք գնում ենք մեր օրակարգով»,- ասել է նա:


Ւսկ այս տարվա ապրիլի 16-ին տեղի էր ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ որոշում էր կայացվել, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից և կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու:



Սեդա Հերգնյան

Նույն շարքից