Բարի օր Հասարակություն 

Կոկորդիլոսի ձվերն ու Արարատի մարզպետը

analitik.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Ազատության հետ զրույցում խոսելով մարզում կոկորդիլոս բուծելու ծրագրերի մասին, հայտարարել է, որ որոշակի բարդություններ կային այդ հարցում, սակայն դրանք հաղթահարված են:

Սարգսյանի խոսքերով, ներդրողի՝ Հայաստան գալու հետ կապված խնդիրներ կան. «Նա Տանզանիայից է, վիզա չէինք կարողանում տրամադրել Զվարթնոց օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որպեսզի կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրվի»:

Մարզպետը նշել է, որ որոշ խնդիրներ կային նաև ՊԵԿ-ում. «Մեր գործընկերները չէին կարողանում կոկորդիլոսի ձվի բնորոշումը տալ՝ այն թռչնի՞ է, թե՝ կենդանու: Այս պահին բոլոր խոչընդոտները հաղթահարված են, և մենք սպասում են ներդրողի Հայաստան գալուն»:

Նույն շարքից