Իհարկե բավարար են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ խոսելով բանակում կատարվող բարեփոխումների մասին:
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության պատճառներին, Մնացականյանն ասաց, որ ժամանակին այդ մասին խոսվել է, անհրաժեշտություն չկա նորից անդրադառնալու:
Մնացականյանը նշեց, որ նեղացած չէ նոր իշխանություններից, եթե նեղացած լիներ Եռաբլուրում չէր լինի:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարը հավելել է, որ նոր պաշտոնում (ԱՀ ԱԻՆ ղեկավար) շատ լավ է զգում, միշտ բանակի կողքին է լինելու:
Քաղաքականության մասին Մնացականյանը նախընտրեց չխոսել՝ շնորհավորելով բանակի տոնի կապակցությամբ և նշելով, որ այն պարտավորեցնող է: