գլխավոր 

Լևոն Մնացականյանը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի մասին

Այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ խոսելիս Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի մասին, հայտարարեց, որ հայկական կողմն իր խնդիրները կատարել է, շարունակում է կատարել. «Հարցն այստեղ միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը թող ճանաչեն, դրանից հետո կխոսենք»:

Հիշեցնենք, որ Մնացականյանը պաշտոնանկ արվեց մոտ մեկ ամիս առաջ: Պաշտոնանկության պատճառների մասին այդպես էլ հայտնի չդարձավ: Նա այժմ գլխավորում է Արցախի ԱԻՆ-ը:

Նույն շարքից