Մենք մեր բոլոր խնդիրները լուծում ենք, անում ենք առավել քան հնարավոր է, քան՝ պատկերացնում եք: Մենք զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա ենք պահում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է առողջական խնդիրների պատճառով բանակից ազատվողներին, Տոնոյանը նշեց, որ հիմա սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ են զորակոչում, որը ևս խնդրահարույց է. «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրներ կատարելը պետք է հպարտություն լինի և՛ ծնողների, և՛ զինծառայողների համար, ովքեր իրականում առողջ են: Իսկ ովքեր ունեն սահմանափակումներ, փորձելու ենք նրանց համար ծառայության նոր ձևաչափ գտնել»: