Ռազմական Հասարակություն գլխավոր 

Չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ. Տոնոյանը՝ բանակում կրիմինալի մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոոնյանը չի բացառում, որ բանակում միջանձնային հարաբերություններում կարող են լինել խնդիրներ. «Հասկանո՞ւմ եք 18-27 տարեկան տղաներ են: Ամեն ինչ արվում է նրանց կարգապահությունը բարձրացնելու, միջանձնային հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե բանակում կրիմինալ կա, Տոնոյանը նշեց, որ դրա դեմ պայքար է գնում շատ մեծ. «Չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ նպատակով մենք բարձրացնում ենք սերժանտական անձնակազմի դերակատարությունը, իսկ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ»:

Հարցին, թե ինչպիսի բանակ ենք մենք ունենալու ապագայում, Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա բոլոր միջազգային չափանիշներին, բնակչությանը համապատասխան բանակ. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փոխլրացնող համակարգը շարունակվի՝ և՛ ժամկետայինների և՛ պայմանագրայինների մասով: Այլ տարբերակ չունենք: Այսօր մենք պայմաններ չունենք ամբողջական պայմանագրային զինծառայության անցնելու համար»:

 

Նույն շարքից