Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը անակնկալ կերպով միացավ «հրաշալի քառյակի» փակ հանդիպմանը

analitik.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական կուսակցությունների՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Ժառանգության» դռնփակ նիստը, որին մասնակցելու է եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե եկել եք ներքին ինֆորմացիա՞ ստանաք՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես եմ եկել, որ ձեզ տեղեկություններ հայտնեմ»։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերն իրեն չեն հրավիրել նիստին և ինքն իր նախաձեռնությամբ է եկել:

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում են նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նիստին ԲՀԿ-ից մասնակցում են՝ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ օրակարգում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ` ԱԺ արտահերթ նիստ անելու հարցը, ինչպես նաև կառավարության ներկայացրած նախագիծը։

Նույն շարքից