Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Արցախյան հարցի և մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին, ասաց, որ կա բանակցություններ վիեննական կորիզը, որը վերաբերում է հարցի հիմնարար կարգավորմանը և կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին. «Եթե կա էսկալացիա, սա չի նպաստում բանակցություններին: Այն, ինչը վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանը: Մենք ունենք Վիեննա և Սանկտ Պետերբուրգ: Շատ հաճախ հարց են տալիս՝ մենք հրաժարվե՞լ ենք դրանցից, մենք դրան անդրադարձել ենք: Դրան ավելացել է Դուշանբեն: Այս արանքում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ կան նվազ ռիսկեր: Սա նպաստավոր է: Որևէ հարց դուրս չի եկել: Մեզ համար ռիսկերի նվազեցումը մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչը կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր կարողացել ենք աշխատեցնել որոշակի մեխանիզմներ»:
Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը դուրս չեն եկել. Զոհրաբ Մնացականյան