Առաջին հերթին բանակ պետք է գնալ հայրենասիրական նկրտումներով, երկրորդը՝ քաղաքացիական պարտքը ու քաղաքացիական գիտակցություն ունենալով և երրորդը՝ բանակը չպետք է լինի սանկցիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով զինծառայության մասին:
Մարուքյանը նշել է, որ ինքը երկու տարի ծառայել է բանակում, ինչի համար հպարտ է. Եթե այդ երկու տարին ծառայած չլինեի, չէի լինի այն, ինչ հիմա կամ: Մյուս կողմից կա անարդարություն, որ ով չի ծառայել, երկու տարի ավել է սովորել, ավել լեզուներ գիտի, առաջ է ընկել: Այս խնդիրը միշտ է եղել: Սակայն ես որևէ վայրկյան չեմ մտածել, որ ավելի լավ կլիներ, եթե ես չծառայեի:
Մարուքյանի խոսքերով, բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել, պետք է իրենց որդիներին ուղարկեն բանակ. Բանակը չպետք է լինի գյուղացիների ու բանվորների բանակը, պետք է ծառայեն միջին խավի, հարուստների զավակները: