Արցախի զինված ուժերը ներգրավված չեն եղել մարտի 1-ի իրադարձություններին, նման հրաման չի եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց 2008 թվականին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը:
Ինչ վերաբերում է 0038 հրամանին և մասնավորապես նրան, թե ինչպիսին է եղել իր արձագանքը դրան, Հակոբյանը նշեց, որ արձագանքել է որպես զինվորական: