Եգիպտոս կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը հին եգիպտական տաճար այցի ժամանակ կրել է Louis Vuitton-ի լյուքս դասի սպորտային կոշիկներ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանել դասական ոճի կոստյումին:
Louis Vuitton-ի պաշտոնական կայքում վերոնշյալ կոշիկների գնի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ դրանք վաճառվում են 650 եվրոյով:
