Եկատերենբուրգում 30-ամյա հայը երեք երեխա է փրկել հրդեհից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Հայտնվում է, որ Գևորգ Ավետիսյանը ավտոմեքենայով անցնելիս է եղել հրդեհվող տան մոտով, երբ օգնության ձայներ է լսել: Առանց վարանելու նա գործի է անցել, կոտրել է պատուհանը և փրկել երեխաներին:
Հավելենք, որ Ավետիսյանը ցուցաբերած հերոսության համար պարգևատրվելու է ՌԴ ԱԻՆ-ի կողմից: