Հասարակություն 

ԱԱԾ-ն զարմացնում է. Վանեցյանի ղեկավարած կառույցում պարգևատրումներ չեն եղել

Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ոչ մի վայրկյան չի կարելի հանգիստ լինել, ճիշտ չի լինել ասել, որ անվտանգության առումով մարտահրավերներ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շնորհավորելով բոլորին բանակի տոնի կապակցությամբ:

Վանեցյանի խոսքերով, ՀՀ ողջ պաշտպանական համակարգն աշխատում է մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ:

Հարցին, թե ինչ փոփոխություններ են եղել բանակում իշխանափոխությունից հետո, Վանեցյանը նշել է, որ բանակը մշտապես զարգանում ու հզորանում է. «Բանակը մշտական առաջխաղացման գործընթացում պետք է լինի: Որ օրը զարգացումը կանգնեց, վատ հետևանքներ կունենանք»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ում պարգևատրումներին, Վանեցյանն ասաց, որ իր ղեկավարած կառույցում պարգևատրումներ չեն եղել, ինքը չի կարող մեկնաբանել մյուս կառույցներում պարգևատրումները:

Նույն շարքից