Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թալանել երկիրը, ինչպես դա անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը. «Թալին» ջոկատի հրամանատար. News.am

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը: Հունվարի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝  ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում այս թեմայով ոչ ոք չի ցանկանում խոսել:

«Նիկոլը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին և բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լևոնը նույնպես  պատասխանատու  է բնակչության թալանի  և սպանությունների համար», - նշեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից