ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան մարդ է ուղարկել Վենեսուելա երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Մադուրոյի ռուս թիկնապահների մասին գրել էր Reuters-ը:
Պեսկովը կոչ է արել հանրությանը չհավատալ իրականությանը չհապատասխանող տեղեկություններին և հավելել, որ բոլորը կարող են տեսնել, թե ովքեր են ապահովում Մադուրոյի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Կարակասում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին նախագահի դեմ: երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակեց նախագահ, ինչից հետո ստացավ ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Արգենտինայի ու մի շարք այլ պետությունների աջակցությունը: