Հասարակություն 

Հայրը կծել է կոկորդիլոսի ոտքը՝ փրկելով որդու կյանքը

Ֆիլիպինների Բալաբակ քաղաքում հայրը կարողացել է փրկել 12-ամյա որդուն, ում վրա հարձակվել է կոկորդիլոսը: Այս մասին հայտնում է Manila Bulletin-ը:

Կոկորդիլոսը տղայի վրա հարձակվել է այն պահին, երբ վերջինս եղբոր հետ լողալիս է եղել գետում: Գիշատիչը բռնել է երեխայի ձեռքից՝ փորձելով նրան քաշել ջրի տակ: Կրտսեր եղբայրը շտապել է տուն և կատարվածի մասին հայտնել հորը:

Դեպքի վայր հասած հայրը միանգամից սկսել է կծել կոկորդիլոսի ոտքը՝ փորձելով փրկել որդուն: Ի վերջո հորը հաջողվել է անել դա: Կոկորդիլոսը բաց է թողել երեխային և հեռացել:

 

Նույն շարքից