Հասարակություն 

Պետք է լսելի դարձնենք զինվորների և նրանց ընտանիքներին ձայնը. Զարուհի Բաթոյան

Այսօր նշում ենք Հայկական բանակի օրը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման տարեդարձը:

Մենք չպետք է բավարարվենք միայն երախտագիտությամբ և մեր անկեղծ հիացմունքով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախկին զինծառայողների վերասոցիալականացմանը և աշխատանքային հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրի առաջարկով:

Բազմաթիվ հարցերին անդրադառնալու համար մենք պետք է ապահովենք գերատեսչությունների միջև համագործակցությունը:

Պետք է լսելի դարձնենք զինվորների և նրանց ընտանիքներին ձայնը` պետական ծրագրերն ու ծառայություններն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Նույն շարքից