Ես չեմ կարող ասել կոռուպցիա կա, թե չէ, բայց այն ամեն երկրում էլ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության դիմաց տարածքներ զիջելու մասին կարծիքներին, Տեր-Թադևոսյանը նշել է, որ մինչև համապատասխան փաստաթուղթը չլինի, իրավունք չկա այդ մասին խոսելու. «Ես ոնց կարող եմ ասել՝ արժե, թե չէ: Ես, իմ ընկերներն այդքան ընկերներ ենք կորցրել, ինչպես ես կարող եմ ասել համաձայն եմ: Բայց մենք շախմատի վրայի խաղաքարեր ենք, մեզ շարժում են: Ինչ կարող ենք անել»: