Հայաստան 

Էդուարդ Շարմազանովը խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է աշխատանքային խորհրդակցության

analitik.am

Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն աշխատանքային խորհրդակցություն են անցկացնում ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում: ԱԺ-ում նիստի ընդմիջումից առաջ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը բոլոր խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց աշխատանքային խորհրդակցության: «Բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովի նախագահին  խնդրում եմ ժամը 16:00-ին լինել իմ աշխատասենյակում՝ աշխատանքային խորհրդակցության մասնակցելու համար»,-ասաց Շարմազանովը:


Նույն շարքից