Հայաստան 

Վստահեցնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտի նկատմամաբ հետաքրքրություն չունի. Միքայել Մելքումյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտի նկատմամաբ հետաքրքրություն չունի և ձկնաբուծական գործունեություն չի ծավալում: Այս մասին Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջացառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով Արարատյան դաշտում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների համար մեղադրեց ձկնաբությամբ զբաղվողներին, որոնց թվում նշեց նաև Գագիկ Ծառուկյանի անունը: «Ես խնդրում եմ նման բաների մասին բարձրաձայն հայտարարել միայն ճշտված տեղեկատվություն ունենալու դեպքում:


Վստահեցնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ձկնաբուծության ոլորտի նկատմամաբ հետաքրքրություն չունի»,-  ասաց պատգամավորը:

Նույն շարքից