Հասարակություն 

Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին. ՀՔԾ պետը՝ Վիտալի Բալասանյանին

Եկեք այս տոնական օրով Վիտալի Բալասանյանի խոսքերը չմեկնաբանեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղարի խոսքերին, ով ամոթանք էր տվել իրեն:

Խաչատրյանի խոսքերով, եթե Բալասանյանն իրեն ամոթանք է տվել, դա թողնում է վերջինիս խղճին. «Իսկ եթե նա լուրջ իրավաբան է, հրավիրում եմ քննարկումների»:

Բալասանյանը նաև հայտարարել էր, որ սահմանադրական տապալման մեղադրանք առաջադրելը ծիծաղելի է: Այդ մասով էլ Խաչատրյանը նշեց, որ շատ վատ է, եթե Բալասանյանը նման գնահատականներ է տվել. «Չեմ կարծում, թե Վիտալի Բալասանյան այն անձն է, ով կարող է իրավաբանական գնահատականներ տալ անձանց արարքներին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Սեյրան Օհանյանի նկատմամբ միջնորդություն չի ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընդունելու համար, ՀՔԾ պետն ասաց, որ տվյալ պարագայում վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ Սեյրան Օհանյանի մասով ստորագրությունը չհեռանալու մասին բավարար է ապահովելու նրա պատշաճ վարքագիծը։

Նույն շարքից