Հասարակություն Բարի օր 

Կրակոցներ` նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» ռեստորանում. կա 1 զոհ, 8 վիրավոր

Գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից