ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի հետ:
Բոլթոնը նշել է, որ փոխնախագահ Փենսը մի քանի անգամ խոսել է Գուայդոյի հետ: խոսակցություն եղել է նաև գիշերվա ընթացքում, որից հետո Սպիտակ տունը ճանաչել է Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ:
Ավելի վաղ վերոնշյալ գիշերային զրույցի մասին գրել էր The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը մի քանի շաբաթ գաղտնի պլան է մշակել Վենեսուելայում իշխանափոխություն անելու համար: