Հասարակություն Բարի օր 

Մահացած է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետեանը

Հայաստանի  մէջ իր մահկանացուն կնքած է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ  ՝Վարուժան Կարապետեանը։ Այս  մասին «Արևելք»  տեղեկութիւն ստացաւ հանգուցեալի  մերձաւորներէն։

Յիշեցնենք, որ Կարապետը կը համարուէր    ԱՍԱԼԱ-ի     կարևոր   պատասխանատուներէն մին։ Ան  մասնաւորապէս   80-ականներու սկիզբը  կը  ղեկավարէր  Հայաստանի  Ազատագրութեան  հայ գաղտնի բանակի   Ֆրանսայի  շրջանի մարմինը։1983  թուականին  Փարիզի  «ՕՐԼԻ» օդակայանին մէջ  տեղի ունեցած        պայթումէն ետք Կարապետեան  կը ձերբակալուի և     Փարիզի մէջ  կայացած  դատավարութեան  աւարտին  կը ստանայ ցկեանս  բանտարկութեան   պատիժ։

Բանտարկութենէն    17 տարի  անց  և հայկական կողմի  դիմումներուն  ընդառաջելով    պաշտօնական  Փարիզ  ազատ  կ՚արձակէ    Կարապետեանը (2011) և   զինք     կ՚արտաքսէ դէպի Հայաստան։

 

Վարուժան Կարապետեան    65 տարեկան էր։

 

Նույն շարքից