Հայաստան 

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ն. Ս Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ: Այս մասին հայտնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոն և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեն: Ողջունելով հյուրերին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունը:

 

Նույն շարքից