Հայաստանում պարգևավճարների հարցը շարունակում է ակտուալ մնալ: Լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմից է լինում պարգևատրվելու ցուցումը կամ թույլատվությունը, և իրավական այլ կարգավորում, քան պաշտոնյան ինքն իրեն պարգևատրելը, չկա:
Մարզպետը նշել է, որ ինքը դա ճիշտ չի համարում. «Ճիշտ կլինի, եթե պարգևատրի վերադասը, ինչն այսօր գործող կարգով չկա»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչի համար են պարգևատրումներ եղել մասնավորապես իր ղեկավարած մարզում, Գևորգյանը նշել է, որ ինքն իրեն պարգևատրել է զուտ իրավական ընթացակարգի արդյունքում. «Մարզպետները և նախարարները համապատասխան ցուցում ստանում են վարչապետի աշխատակազմից»: