Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Դիտարկվել է Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը

analitik.am

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին:

Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները, երկրու երկրի հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուռուցքաբանություն, փոխպատվաստում, նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքերով  ախտորոշում և բուժում,  ստոմատոլոգիա, մոր և մանկան առողջության պահպանում, շարունակական բժշկական զարգացում, դեղարտադրություն և այլն:

Գործընկերները քննարկել են փոխպատվաստման բնագավառում Բելառուսի կողմից իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները: Միաժամանակ, կողմերը դիտարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը` հաշվի առնելով ԱՊՀ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը:

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոն, Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել վերջիններիս ձեռքբերումներին:

 

Նույն շարքից