ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ կապված ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանամն միջոցի հետ՝ մերժելով երկու կողմերի միջնորդությունները: Քիչ առաջ այդ մասին լրագրողներին հայտնեց ինքը՝ Գևորգյանը:
Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գևորգյանը նաև նշեց, թե տպավորություն ունի, որ լրագրողները ցանկանում են իրեն անպայման կալանավորեն:
Հարցին, թե ինչպես է գնահատում դատարանի որոշումը, Գևորգյանը նշեց, որ դատարանի որրոշումներին գնահատական տալու սովորություն չունի, դրանք ուղղակի պետք է կատարվեն: