«Ֆեյքնյուզի դեմ պայքարի շրջանակներում)))
Երևի նկատած կլինեք, որ մեր նոր կառավարության ամենատարբեր անդամները մշտապես տրտնջում են ֆեյքերից։ Մի փոքր օգնեմ նրանց ֆեյքերը բացահայտելու հարցում։))))
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի մեկնաբանությունը իմ էջին, ուղղված ինձ։ Հաջորդ սքրիներում դուք տեսնում եք ինքըզինքը «մաեստրո» անվանող ֆեյքի տարբեր պոստերի տակ տառացիորեն նույն մեկնաբանությունը, որը ուղղված է եսիմում։
Այստեղ լիքը հարցեր են առաջանում։
1. Արդյո՞ք մաեստրոն Հովհաննես Մովսիսյանն է։
2. Արդյո՞ք Հովհաննես Մովսիսյանը մաեստրո է։
3. Արդյո՞ք Դանիել Իոանիսյանը կանդրադառնա այս ֆեյքին։
4. Արդյո՞ք այս աշխատաոճը ազատություն ռադիոկայանի հետևանք է, թե դա նոր ձեռքբերում է, որպես արդեն պաշտոնյա։
Հ.Գ. թե բա մաեստրո)))) մի քիչ համեստ եղեք ֆեյքերը անվանակոչելիս)))
Я в восьмом ряду
В восьмом ряду
Меня узнайте
Мой маэстро»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մալյանը:


