Հայաստան Քաղաքական Բարի օր 

Արմեն Ռուստամյանը՝ ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին

Այսօր՝ հունվարի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ժամանակին ասել են այն մասին, որ  ՀՅԴ գործունեությունը  կապված չի լինելու ընտրությունների արդյունքների հետ. «Դաշնակցությունը հայ իրականության մեջ ամենակայացած կուսակցությունն է, չկա մեկ այլ կուսակցություն, որ իր ներկայացուցիչները ներկա լինեն աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայություն, մեր ուժի աղբյուրն աշխարհասփյուռ  հայությունն է, այնպես որ մեր ուժը պայմանավորված չէ մանդատ ունենալ-չունենալով, ԱԺ-ում լինելով- չլինելով: Դաշնակցությունը, չլինելով Հայաստանում, ծավալել է իր գործունեությունը Հայաստանում»:

Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն բավականին լուրջ գործունեություն է ծավալելու, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, ապա Ռուստամյանը նշեց, որ ժամանակին հրապարակել են 7 կետեր. «Մենք ժամանակին հրապարակել էինք 7 կետերը և ասել, որ Դաշնակցությունը կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, ովքեր կընդունեն այս կետերը»:

Նա նաև նշեց, որ Հայաստանն ինչպիսի իրշխանություն էլ ունենա, պետք է հասկանալ, որ կա պատերազմական վիճակ. «Մենք պետք է դա հասկանանք և չզիջելով, մենք չպիտի զիջենք մեր ազգային շահերը, մոտեցումները,ով պատրաստ է ընդունել այս կետերը, մենք կհամագործակցենք այդ ուժերի հետ, չեն ընդունի, ապա մենք կլինենք ամենաառճակատվող ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիա կազմելուն, ապա Ռուստամյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ այլևս որևէ կոալիցիայի մեջ չենք մտնի, եթե առանց մեզ պետք է կայացնեն որոշումներ»:

Նույն շարքից