Հասարակություն 

Սահմանադրական կարգի տապալման փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից. փաստաբան

Ես գտնում եմ Քոչարյանին առաջադրած մեղադրանքը չէր կարող առաջադրվել, դա իրավական տգիտություն է բոլոր նրանց կողմից, ով այն պաշտպանում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:

Սահակյանի խոսքերով, Քոչարյանն անձեռնմխելի է, իսկ բոլոր նրանք, ովքեր հակառակն են ասում, տգետ են, կամ նպատակ են դրել անել այն, ինչ անում են մինչ օրս՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել մեղադրել երկրորդ նախագահին. «Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգի տապալման փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից, բայց քանի որ 2009 թվականին փոփոխություն մտավ ՔՕ-ում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»:

Քոչարյանի փաստաբանը նշեց, որ բանակը մարտի 1-ի գործողություններին մասնակից չի եղել՝ նաև հիշեցնելով, որ այդ օրերին երկու փոխնախարարներ փորձել են կատարել գործողություններ, որոնց իրավունքը չեն ունեցել՝ լինելով զինվորականներ. «Բանակը ապաքաղաքականացված է: Բանակի ներգրավվումը կարող էր կատարվել միայն ՀՀ նախագահի որոշմամբ: Այն էլ ոչ թե ժողովրդի մի մասի ընդվզումը ճնշելու, այլ ընդամենը սահմանադրական կարգի պահպանման համար»:

Այսօր՝ հունվարի 29-ին, դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

 

Նույն շարքից