Հասարակություն Բարի օր 

Կենդանիների պահման դաժան պայմանները Երևանի գազանանոցում. Տեսանյութ

Բազմիցս անդրադարձ է կատարվել այն խնդիրներին, որոնք կան Երևանի գազանանոցում՝ կապված կենդանիների պահման պայմանների հետ: Analitik.am-ին հաջողվեց ձեռք բերել  տեսանյութ, որտեղ պարզ երևում  է, թե ինչ անընդունելի և դաժան  պայմաններում են պահվում կենդանիները: Ըստ մեր աղբյուրի, արջերն արդեն մեկ ամսից ավել է պահվում են սալիկապատ վանդակներում: Արջերի համար նախատեսված իբր նորոգված ազատավանդակներն էլ այնպիսի պայմաններով են, որ կենդանիները կարող են կոտրել իրենց թաթերը:

 

Վագրերի և առյուծների համար նախատեսված պահման վայրերն էլ նույն դաժան վիճակում են: Վագրերի ազատավանդակի հատվածում բնական ժայռերը կոտրվում են և թափվում ներքև, ինչը նույնպես վտանգավոր է կենդանիների գոյության համար: Առյուծների նոր վանդակը նույնպես չի համապատասխանում որևէ նորմի՝ սալիկապատ է, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստավոր պայման լինել կենդանու համար:

 

Հետաքրքիր է, թե ինչու է Երևանի գազանանոցը նման անընդունելի և կենդանիների գոյության համար վտանգավոր պայմաններում պահում կենդանիներին, ի՞նչ նպատակով է ամեն ինչ արվում կենդանիների կյանքը Երևանի գազանանոցում հնարավորինս կարճ դարձնելու համար:

 

Նույն շարքից