Հայաստան 

Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել իր ելույթին հետևած մեկնաբանությունների համար

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել իր ելույթին հետևած մեկնաբանությունների համար: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Շնորհակալ եմ Քարնեգի հիմնադրամում ունեցածս ելույթին հաջորդած մեկնաբանությունների համար, անգամ՝ քննադատական մեկնաբանությունների: Կարևոր է ունենալ անկեղծ քննարկում, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման»:

 

Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին ելույթ էր ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի։

Նույն շարքից