Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի որդին ու դուստրը երկու անգամ այցելել են նրան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը ընդմիջվեց տեխնիկական պատճառներով: Քիչ առաջ լրագրողներին այս մասին հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Հարցին, թե հարազատները կարողացել են արդյո՞ք տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, Օրբելյանը նշեց, որ արգելքը դեռ կա, սակայն որդին և դուստրը կարողացել են տեսակցել նրա հետ. «Եթե չեմ սխալվում, երկու անգամ այցելություն է տեղի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է համակարգչի հարցին, որը ցանկացել էր իր մոտ ունենալ երկրորդ նախագահը, դեռ այն չի լուծվել, կան որոշակի օրենսդրական և տեխնիկական խնդիրներ: Մենք ասել ենք, որ կարող ենք ներկայացնել համակարգիչ, որը չի ունենա ինտերնետին միանալու հնարավորություն և այլն: Խնդիրն ավելի շատ օրենսդրական է, որը կարող է լուծվել սեղմ ժամկետներում. օրենք փոխելու անհրաժեշտություն չկա»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

 

Նույն շարքից