Հայաստան 

«Ժառանգություն» խմբակցությունը ծրագիր չի ներկայացնելու կառավարությանը

analitik.am

«Ժառանգություն» խմբակցությունը ծրագիր չի ներկայացնելու կառավարությանը. լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Թե ինչու ծրագիր չենք ներկայացնում, կպարզաբանենք, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե կառավարության առաջարկը՝ կուսակցություններին ծրագիր ներկայացնելու, հնարավո՞ր է, որ միտված է նրան, որ կուսակցությունները կողմ քվեարկեն, խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել այդ միտումները, որովհետև ամենատարբեր միտումներ ու փաստեր կարող են լինել:

Իսկ թե ի՞նչ սպասելիքներ ունի «Ժառանգությունը» կառավարության նոր ծրագրից և արդյո՞ք դա նախորդի շարունակությունն է լինելու, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բայց իրենք ասել էին, որ նախորդի շարունակությունն է լինելու, պարզապես մի փոքր խմբագրված: Մեր մոտեցումն այն է, որ այս համակարգով չի իրականացվի որևէ ծրագիր, որը կարող է նպաստել պետության զարգացմանը»: 

Նույն շարքից