Իշխանությունը պետք է աշխատի, իսկ ընդդիմությունը՝ քննադատի: Ես այն անձն եմ, ով ընդդիմության սուր քննադատությունը ցավոտ չեմ տարել: Բայց ես դեմ եմ եղել ու կամ անձնական վիրավորանքներին ու բանավեճը որպես անձնական հարաբերությունները պարզելու մեթոդ դարձնելուն: Նա ով փաստարկներ չունի, խոսում է հայհոյանքի և ճղճղոցների ձևով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է նրան, թե կան արդյո՞ք հիմա Հայաստանում դրական փոփոխություններ, կամ կարելի է արդյո՞ք սպասել նման փոփոխությունների, Շարմազանովն ասաց, որ այս տարի դժվար թե նման բան լինի, սակայն 2020 թվականին Փաշինյանի քայլող իշխանությունը մեծ շանսեր ունի Տոկիոյի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքում լուրջ հաջողության հասնելու համար. «Դրական տեղաշարժ եղել է մարդ բռնելու ոլորտում: Չի կարելի մոռանալ նաև պարգևավճարների մասին, որոնք ավելացել են: Օրինակ մարզպետները, ովքեր կիլոմետրն ու հեկտարը տարբերել են ու իրենք իրենց պարգևատրել են»: