Քաղաքական 

Կալիգուլան իր ձիուն սենատոր դարձրեց, իսկ Փաշինյանն իր հետ քայլողներին խորհրդարան բերեց. Շարմազանով

Կալիգուլան իր ձիուն սարքեց սենատոր, Փաշինյանն էլ իր հետ քայլողներին բերեց խորհրդարան: Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ հասարակության համար նշանակություն չկա, թե ով կլիներ խորհրդարանում:

Շարմազանովի խոսքերով, այսօր քաղաքացիները չեն ճանաչում խորհրդարանում ներկայացված Իմ քայլը խմբակցության պատգամավորների 85 տոկոսին. «Ես, լինելով քաղաքական գործիչ, չեմ ճանաչում նրանց: Իսկ մեր ժամանակ խորհրդարանում էին Վահան Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը: Որ մեկին ասեմ»:

Հարցին, թե իրենց իշխանության ժամանակ եղել է արդյո՞ք ընդդիմություն, ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ ինքը չի ունեցել. «Իմ գրպաններում եղել է միայն աշխատավարձ: Այնտեղ կողմնակի մարդիկ ու կողմնակի եկամուտ չի եղել: Նման բաներ չեն եղել ո՛չ գրպանում, ո՛չ ուղեղում, ո՛չ սրտում»:

Նույն շարքից