ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համապատասխան հիմնավորումներով ներկայացել է Ազգային ժողով, որտեղ պետք է հանդիպում ունենա Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ:
Լրագրողների հետ զրույցում Անանյանը միայն նշեց, որ պատրաստ է ներկայացնել բոլոր հիմնավորումները՝ կապված պարգևավճարների հետ, ինչի համար էլ հրավիրվել է խորհրդարան:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՊԵԿ-ում 2018 թվականի համար աստղաբաշխական պարգևավճարներ են բաժանվել: Մասնավորապես հայտնվել էր, որ ՊԵԿ նախագահի տեղակալը ստացել է մոտ 10 միլիոն պարգևավճար, իսկ քարտուղարուհին՝ մոտ 3 միլիոն: