Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է այս ոլորտում մասնագիտացած ընկերությունների հետ սերտ փոխգործակցությունը` նշելով, որ այն մեծապես կնպաստի արտաքին աշխարհին Արցախը ճանաչելի դարձնելու գործին:

Նույն շարքից