Ես գիտեմ, որ ձեր կողմից միշտ ակնկալիքներ կան մեկնաբանություն լինելու մասով, սակայն կլինի դա հնչեղ գործ, թե՝ ոչ, մենք չենք մեկնաբանում անհատական գործերը, քանի որ դա մեր հասկանալով իրավունքի գերիշխանության խնդիր է և դատական համակարգի գործը: Այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանում այցով գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին:
Հանի խոսքերով, պետք չէ մեկնաբանություններ անել այս կամ այն ուղղությամբ ազդեցություն չունենալու համար:
Այսօր դատարանը պետք է քններ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, սակայն տեխնիկական պատճառներով նիստը հետաձգվեց: