Հասարակություն Ֆեյսբուք 

Արարատի մարզի, բայց ոչ կոկորդիլոսի ձվի հետքերով

Արարատի մարզի հետքերով՝ զուտ իրավական տեսանկյունից․․․

Ոչ, ես նկատի չունեմ հիշյալ մարզի մարզպետի դատողությունները՝ կոկորդիլոսի բիզնեսի և դրա ձվերի "ախտորոշման" վերաբերյալ․․․

Ինձ հետաքրքրում է տարբեր լրատվականներով շրջանառվող տեղեկությունը, թե օրերս ՀՀ Կրթության և գիտության նախարարը մարզի դպրոցներից մեկից դուրս է վռնդել (կներեք՝ մեջբերել եմ բառացի՝ տեքստից) քահանային․․․

Եթե, իհարկե, իրականում այդպիսի բան տեղի է ունեցել, ես ուզում եմ հասկանալ, թե դա ինչ՞ իրավական հիմքերով է կատարվել։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

"Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը՝ ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում:

"Կրթության մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Ակնկալում եմ իրավասուների պատասխանը․․․

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից