Հասարակություն գլխավոր 

Իմ պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 միլիոն է. Անանյանը «отчет» տվեց ԱԺ-ում

Դռնփակ նիստում աշխատանքային կարգով քննարկում է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով ներկայացել էր Ազգային ժողով Իմ քայլը խմբակցության հետ հանդիպման:

Անանյանը նշեց, որ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է տրվել պարգևավճարների, աշխատավարձերի մասով այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է. «Հնչեց մոտ 15-20 հարցեր, եղան պատասխաններ: Առաջարկում եմ հարցերը տալ տիկին Մակունցին»:

Հարցին, թե ունի արդյո՞ք Ազգային ժողովն իրավունք կանչելու ու հարցաքննելու ՊԵԿ նախագահին, Անանյանը նշեց, որ իրավասության խնդիր չկա. «Մենք ասում ենք, որ հաշվետվողականություն պետք է լինի: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկում է եղել»:

Անանյանի խոսքերով պարգևավճարների ու աշխատավարձերի մասով հիմնավորումների խնդիր դրված չէ, կա պարզաբանումների խնդիր. «Ես չեմ կարող ասել նրանք բավարարված են, թե չէ: Ես հարցերին պատասխանել եմ ու ինքս ինձանից բավարարված եմ: Պարգևավճարները եղել են օրենքին տառին համաձայն»:

Անանյանը այսօր ևս հերքեց, որ 9 միլիոն դրամ պարգևավճար է տրվել:

Հարցին, թե ինչու են միայն իրեն կանչել պարզաբանումենր ստանալու համար՝ հաշվի առնելով այն, որ մի շարք այլ կառույցներում պարգևավճարնյերի մասով հարցեր կան, Անանյանը նշեց, որ իր տեղեկություններով, հերթով բոլորի հետ աշխատանքներ քննարկումներ լինելու են:

ՊԵԿ նախագահը միտում չի տեսնում, որ ՊԵԿ-ը կարող է գտնվել թիրախում:

Անանյանը խոսեց նաև իր տարեկան հայտարարագրի մասին՝ հայտարարելով, որ նշված 23 միլիոն դրամ աշխատավարձից 4,8 միլիոնը ստացել է ֆիննախից, 18,5 միլիոնը՝ ՊԵԿ-ից. «4,8 միլիոնը ստացել եմ 4,5 ամսվա համար, 18,5-ը՝ 7,5 ամսվա համար»:

«Իմ պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 միլիոն է»,-ամփոփեց խոսքը ՊԵԿ նախագահը:

 

Նույն շարքից