Հասարակություն գլխավոր 

Լիլիթ Մակունցը՝ ՊԵԿ նախագահ-Իմ քայլը խմբակցություն փակ քննարկման մասին

Սա խմբակցության ներսում աշխատնքային քննարկում էր գերատեսչության ղեկավարի հետ: Մենք նպատակահարմար գտանք առաջինը այդ քննարկումն անել ՊԵԿ նախագահի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Դավիթ Անանյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում խոսվել է պարգևավճարների մասին:

Ինչ վերաբերում է քննարկման նպատակին, Մակունցն ասաց, որ այն խնդրի ախտորոշումն է. «Մենք ընդունում ենք, որ կա խնդիր, որը խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրել մի քանի գերատեսչությունենրի հետ: Քննարկումների արդյունքում երբ կունենանք ինֆորմացիայի համապատասխան փաթեթը, որն անհրաժեշտ է օրենսդրական լուծումներ առաջարկելու համար, դա կանենք»:

Մակունցի խոսքերով, մի կողմից կան օրենսդրական որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս պարգևատրումներ անել, իսկ մյուս կողմից կա անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից. «Այս խնդիրը պետք է լուծել՝ դա անելով համակողմանի: Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են ստանում՝ օրենսդիր, գործադիր մարմինների կողմից»:

Հարցին, թե ՊԵԿ նախագահից բացի էլ ովքեր են հրավիրվելու քննարկման և ինչ իրավական հիմքով է դա արվում, Մակունցն ասաց, որ ցանկացած խմբակցություն կարող է քննարկումներ ունենալ գերատեսչությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից