Այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է , որ Տանզանիայից Հայաստան ներկրվող կոկորդիլոսների հարցը լուծված է, Տանզանիայից գործարարին վիզա տրվել է:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարած կոկորդիլոսի բուծման ծրագրի շրջանակներում առաջացած խնդիրներին:
Անանյանը նշել է, որ կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր է լինում: