Հասարակություն 

Քաղաքապետարանը թույլ տվեց Ավետարանչական եկեղեցուն շարունակել ավտոկայանատեղիի շահագործումը

Այսօր՝ հունվարի 29-ին Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց թույլ տալ քաղաքացի Լևոն Բարդակչյանին շարունակել շահագործել ծառայողական ավտոկայանատեղին, որը գտնվում է Վաղարշյան փողոցի վրա:

Հարցը զեկուցեց Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ հայտնելով, որ ծառայողական ավտոկայանատեղին շահագործվում է տարածքում գտնվող սրճարանի այցելուներին և Ավետարանչական եկեղեցուն սպասարկելու համար:

Իրավական հարցերի հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, ինչը սակայն չխանգարեց որոշման ընդունվելուն:

Որոշումն ընդունվեց 20 կողմ, 4 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Նույն շարքից