Ինչպես արդեն հայտնել ենք, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։
Մեր տեղեկություններով, ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի որդին է:
Հիշեցնենք, որ ռեստորանային համալիրը պատկանում է նախկին պատգամավորին: